Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները Հայաստանը դիտարկում են որպես խոչընդոտ. թուրք վերլուծաբան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ermenihaber.am-ը զրուցել է թուրք լրագրող, քաղաքական վերլուծաբան, «The Philos Project»-ի գիտաշխատող Ուզայ Բուլութի հետ, ով նախկինում բնակվել և աշխատել է Անկարայում:

Նա զբաղվում է մարդու իրավունքների, թուրքական քաղաքականության և պատմության, Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների և հակասեմականության ուսումնասիրման հարցերով։ Հետազոտել և վերլուծել է Ադրբեջանի՝ 2020-2023 թվականների պատերազմն ու ցեղասպանությունը Արցախի դեմ։

- Պանթուրքիզմը և իսլամական ջիհադը 2020-2023 թվականների ադրբեջանա-թուրքական պատերազմի շարժիչ գաղափարախոսություններն են, որը նաև ներառում էր ցեղասպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ։ Պանթուրքիզմի (այսինքն՝ թուրքիզմ, պանթուրանիզմ կամ թուրանիզմ) գաղափարախոսությունը պնդում է ենթադրյալ թուրքական ռասայի գերազանցությունը և ցանկանում է բոլոր «թուրքերին»  համախմբել «Թուրան» կոչվող երկրի ներքո, որը կտարածվեր Եվրոպայից մինչև Հեռավոր Արևելք։

Հիմնականում այն թիրախավորում է Կենտրոնական Ասիան, այդ թվում՝ Ռուսաստանի որոշ հատվածներ։ Որպես նմուշ կարող եք նայել 2021-ի հետևյալ նկարին՝

Այն ցույց է տալիս թյուրքալեզու աշխարհի քարտեզը, որն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կոալիցիոն գործընկեր և Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիից։

Քարտեզը ներառում է ոչ միայն Թուրքիան, այլև  հարավային Ռուսաստանի և Սիբիրի զգալի տարածքներ, Հունաստանի և Բալկանների մի մասը, Կենտրոնական Ասիան, Չինաստանի Սինցզյան շրջանը, Մոնղոլիան և Իրանը։ Այսինքն պատկերված է այսպես կոչված «Մեծ Թուրանը»։

 

Հետևաբար Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները Հայաստանը դիտարկում են որպես խոչընդոտ, որն արգելափակում է իրենց թուրք-թուրանիստական ծրագիրը։ Այդ իսկ պատճառով նրանք նպատակ ունեն վերացնել Հայաստանը քարտեզից։ Դրա համար էլ Արցախի դեմ պատերազմն ու ցեղասպանությունը միայն Արցախին չի վերաբերում, միայն Արցախի մասին չէ։ Թուրքերն ու ադրբեջանցիները բացահայտ ասում են, որ հաջորդ թիրախը Հայաստանն է ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանն անվանում է «արևմտյան Ադրբեջան»։ Եթե դա իրականացվի, ապա այս ծավալապաշտական և իսլամական-գերկայնության գաղափարախոսության ծրագիրը կվտանգի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգությունը ու կայունությունը։

- Ինչպե՞ս եք պատկերացնում Ռուսաստանի դերը պանթուրքիստական նախագծում։

- Պատմության ընթացքում դարեր շարունակ եղել են ռուս-թուրքական պատերազմներ և մրցակցություն Ղրիմի, Ուկրաինայի, Մոլդովայի, Սև ծովի և Կովկասյան լեռների հսկայական տարածնքերի համար և ինչպես նշում է պատմաբան Միքայել Յալանուզյանը. «Ռուս-թուրքական առաջին պատերազմը տեղի է ունեցել 16-րդ դարում, մինչ օրս երկու կայսրությունները մարտի դաշտում բախվել են 12 անգամ։ Ռուսական և թուրքական կայսրությունների մրցակցությունը տարածվել է մինչև Կովկաս, Ղրիմ, Բալկանյան թերակղզի՝ ընդգծելով նրանց ռազմատնտեսական շահերը Սև ծովի ավազանում։ Չնայած փոփոխվող հաջողություններին Ռուսաստանը կարողացավ այդ պատերազմների ժամանակ Թուրքիային դուրս մղել հյուսիսից և հյուսիս-արևելքից, ինչպես նաև Կովկասից»։

 

Վերոնշյալ և շատ այլ տարածքներ նույնպես գտնվում են այն վայրերում, որոնք  այսօր պանթուրքիստները պնդում և համարում են թուրքական հող։ Եթե այս պանթուրքիստական նախագիծը իրականանա, անշուշտ, Ռուսաստանը չի մնա որպես հիմնական խաղացող։ Ի վերջո, Ռուսաստանը թուրքերի կողմից կհեռացվի և տարածաշրջանից դուրս կմնա։ Պանթուրքիզմը թուրքական և իսլամական-գերկայնության գաղափարախոսություն է և Ռուսաստանի այն համոզմունքը, թե ինքը կշահի պանթուրքիզմից և Թուրքիայի ու Ադրբեջանի ջիհադիզմից, մոլորություն է։

Ցավոք, պանթուրքիզմը զարկ է ստացել 2020-23-ին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ցեղասպանության արդյունքում։ Արդյունքը քաջալերում է Թուրքիային շրջանցել Ռուսաստանը՝ ստեղծելով ուղիղ առևտրային էներգետիկ երթուղի դեպի Կենտրոնական Ասիա և Սիբիր։

Ինչպես նշել է հայտնի լրագրող Էլիսոն Թահմիզյան Մուսը․ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրանք Արցախում չկարողացան օգտագործել տրոյական ձին և թույլ տվեցին կործանել այն մարդկանց (հայերին), որոնց հետ ուս-ուսի կռվել են դարեր շարունակ»։

Ակնհայտորեն Թուրքիան Ռուսաստանին որպես դաշնակից չի տեսնում։ Այս երկու պետությունների ռազմավարական նպատակներն ու աշխարհայացքը սկզբունքորեն տարբեր են։ Թուրքիան պարզապես օգտագործում և շահագործում է Ռուսաստանին տարածաշրջանում իր ծավալապաշտական նպատակների համար՝ հայերին վերացնելու համար։

Եթե պանթուրքիստները հաղթանակ տանեն Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ապա նրանք մեծ սպառնալիք կստեղծեն Ռուսաստանի դեմ։

«Jamestown» հիմնադրամի համար Փոլ Գոբլի 2011 թվականի զեկույցում նշվում էր, որ Ռուսաստանին ավելի ու ավելի էր անհանգստացնում Մոլդովայի գագաուզ փոքրամասնության վրա Թուրքիայի աճող ազդեցությունը։

 

Նախկինում Հայաստանը և Ռուսաստանը ունեցել են պատմական նշանակալից հարաբերություններ և Ռուսաստանը պետք է ձգտի կասեցնել այս աղետալի պանթուրքիստական նախագիծը, ոչ միայն Հայաստանի ապագայի, այլև Ռուսաստանի, Բալկանների, Արևելյան Եվրոպայի և Ասիայի անվտանգության համար։

Փաստացի սա այն տարածքն է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կարող էին համագործակցել իրենց փոխադարձ շահերի համար։ Այսպիսով և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը պետք է պաշտպանեն և աջակցեն Հայաստանի ինքնապաշտպանությանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականցվող ցեղասպանական հանցագործություններից։ Նրանք պետք է կանգնեցնեն այս իմպերիալիստական պանթուրքիստական նախագծի իրագործողներին, որոնք փորձում են վերստեղծել Կենտրոնական Ասիան որպես թուրքական կայսրություն՝ վերացնելով Հայաստանը և վերածելով այն ոչ ինքնիշխան, թուրքական գավառի։ Սա է այն ամենը, ինչը Հայաստանի իշխանությունները պիտի ձգտեն հասկացնել աշխարհին։

- Ի՞նչ կարծիք ունեք ներկայիս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Այս պահին հարաբերություններն ի՞նչ փուլում են։

- 2020 թվականից ի վեր աշխարհն ականատես է եղել 1915 թվականին Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության կրկնությանը։ Թուրքիան հայերի դեմ նացիստական կառավարության պես է գործում։ Թուրքիայի աչքերում Հայաստանը կա՛մ պետք է դադարեցնի գոյությունը, կա՛մ ամբողջովին պետք է կախված լինի Թուրքիայից, ճիշտ այնպես ինչպես օսմանյան նահանգը (վիլայեթը):

Երկուսն էլ անընդունելի տարբերակներ են Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համար։Այդ իսկ պատճառով Հայաստանը չպետք է ընկնի Թուրքիայի կողմից այսպես կոչված նորմալացման պահանջների ծուղակը։

Այս պահին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ինքնասպան հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում չպետք է լինի, քանի դեռ Թուրքիան քաղաքակիթ պետություն չի դարձել։

 

- Դուք բոլորովին չեք կիսում Էրդողանի քաղաքականության և կառավարության հիմնական սկզբունքները, թեև նա վերընտրվեց։ Ի՞նչ հետևանքների է հանգեցրել այս դիրքորոշումը ձեզ համար։

- Վերջին 8 տարում ես ինքնակամ աքսորի մեջ եմ։

- Ըստ Ձեզ՝ «Զանգեզուրի միջանցքը» կոչվածը կդառնա՞ իրականություն։ Թուրքիան կհաջողի՞, թե՞ Հայաստանը թույլ չի տա։

- Պանթուրքիստական նախագիծը պահանջում է  «Զանգեզուրի միջանցք», որը Թուրքիան Նախիջևանով կկապի Արբեջանի հետ, իսկ հետագայում ողջ «թուրքական աշխարհի» հետ և  Հայաստանը միայն իր գոյությամբ միշտ է դա կանխել։

Այժմ թուրքական լրատվամիջոցները զբաղված են հակահայկական քարոզչությմաբ՝ ուղղված հատկապես Հայաստանի հարավին։ Հատկապես աչքի զարնող էր հոկտեմբերի 5-ի էրդողանամետ «Թուրքիա» թերթի վերնագիրը։ Այն Սյունիքի (Զանգեզուր) հայերին վերաբերում է որպես «օձ»,  «ավազակախմբեր» և «ահաբեկիչներ», որոնք ռազմական պատրաստություն են ստանում արևմտյան զինվորներից և Իրանից։ Երբ թուրքական լրատվամիջոցներն օգտագործում են նման բառեր, նրանց նպատակն է նախապատրաստել հանրությանը «թշնամու» դեմ առաջիկա պատերազմին։

Մինչդեռ սեպտեմբերի 26-ին Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին հայտնել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը  շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, այն ռազմավարական խնդիր է և պետք է ավարտին հասցվի։

Կարծում եմ, որ Հայաստանի ռազմավարությունը պետք է լինի տարածաշրջանային և համաշխարհային տերությունների հետ դաշինքների հրատապ ամրապնդումը, այլ ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի։

- 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի դերը հարավային Կովկասում զգալիորեն աճել է։ Այս հանգամանքը հաշվի առնելով ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն է նոր պատերազմի հավանականությունը։

- Թուրքիան և Ադրբեջանը, չնայած բազմաթիվ «հրադադարների», 2020-ից ի վեր՝ չեն դադարեցրել իրենց պատերազմը հայերի դեմ։ Էրդողանի և Ալիևի պես ցեղասպան բռնակալներին հանգստացնելը չի կարող կանխել պատերազմը։ Ընդհակառակը որքան շատ են փոխզիջումները, այնքան ավելի շատ են պահանջները։

Հետևաբար  կարծում եմ, որ Հայաստանը պետք է ամրապնդի իր տարածաշրջանային և գլոբալ դաշինքները, ամրացնի հարաբերություններն իր դաշնակիցների և գործընկերների հետ, հզորացնի բանակը և ծավալի համաշխարհային տեղեկատվական արշավ՝ աշխարհին ասելու, որ եթե Թուրքիայի և Ադրբեջանի պանթուրքիստական, իմպերիալիստական ծրագիրը իրականանա, թուրքական ուժերը կշարունակեն մահ, վնաս և ավերածություններ պատճառել ոչ միայն հայերին, այլև տարածաշրանի միլիոնավոր մարդկանց:

Ռшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Ամենադիտված