Ասել, որ Արցախում նախագահի ընտրությունների հետ է կապված Ադրբեջանի հարաձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է. Շահրամանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱսել, որ վերջին օրերին է Արցախի վրա հարձակման գաղափարը ծագել եւ Արցախում նախագահի ընտրությունների հետ է կապված Ադրբեջանի հարաձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Ուզում եմ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում եւ պարզ է, որ վերջին իմ ընտրվելուց հետո չէ մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը: Դա նախօրոք մշակված, պատրաստված էր եւ դուք տեղյակ եք, որ մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ: վերջին ամիսներին ես որպես ԱԽ քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը:
Մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստերում, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի զինված ուժերը մեր շփման գծի ողջ երկայնքով: Նաեւ ծանր տեխնիկա, հրետանի, բավականինմեծ քանակի անձնակազմ, այդ թվում հատուկ նշանակության, գտնվում էր մեր բնակավայրերին շատ մոտ: Խոսել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել եւ ընտրությունների հետ է կապված այդ հարևձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է»,-ասաց նա: