Պաղեստինում բանակցություններ են վարում Starlink-ի ծառայությունների վերաբերյալ՝ Գազայում կապի վերականգնման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինի ազգային վարչությունը (ՊԱՎ) բանակցություններ է վարում Starlink-ի ծառայությունների վերաբերյալ՝ Գազայում կապի վերականգնման համար, Al-Hadath հեռուստաալիքին ասել է ՊԱՎ կապի նախարար Իցհակ Սադրը։
Ուրբաթ օրը Al Arabiya հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ կապի եւ ինտերնետի ծառայությունները դադարել են աշխատել Գազայի հատվածում՝ պաղեստինյան անկլավին Իսրայելի հասցրած զանգվածային հարվածների ֆոնին։
«Կապի վերականգնման միջոցներից մեկը (Գազայում) արհեստական արբանյակների հասանելիությունն է։ Մենք արդեն կապվել ենք Starlink ընկերության հետ, աշխատանք ենք տանում միջազգային եւ հումանիտար կազմակերպությունների հետ, որպեսզի այդ սարքավորումը մտնի (Գազայի հատված), մենք պատրաստվում ենք գնել մի քանի կայանքներ... Starlink ընկերությունը դրական պատասխան է տվել»,- ասել է Սադրը։
Նախարարը նաեւ նշել է, որ Պաղեստինը բանակցություններ է վարում Եգիպտոսի հետ՝ հեշտացնելու համար Starlink-ի սարքավորումների տեղափոխումը «Ռաֆահ» անցակետով։