Քամու ուժգնացում․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը (27․10-01․11)
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի հոկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 24.9°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -1.9°C (1971թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 11.9°C