Ոչ արժանապատիվ քայլ. Իսրայելը կոշտ է արձագանքել Մոսկվայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների ընդունելությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻսրայելի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել Մոսկվայում ՀԱՄԱՍ-ի «ահաբեկիչների» ընդունելությանը, հայտնում է Сегодня в Израиле-ն։
«ՀԱՄԱՍ-ն ավելի վատ ահաբեկչական կազմակերպություն է, քան ԴԱԻՇ-ը։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձեռքերը ներկված են ավելի քան 1400 իսրայելցիների արյունով, որոնց դանակահարել են, սպանել, գնդակահարել և այրել:
Նրանք պատասխանատու են ավելի քան 220 իսրայելցիների առևանգման համար, որոնց թվում են նորածիններ, երեխաներ, կանայք և ծերեր:
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Մոսկվա հրավիրելը ոչ արժանապատիվ քայլ է համարում, որն աջակցում է ահաբեկչությանը և լեգիտիմացնում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների վայրագությունները:
Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանն անհապաղ արտաքսել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին»,- ասված է հայտարարության մեջ: