ԵՄ առաքելության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը քննարկել են Հայաստանն ու Ադրբեջանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հեքի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ։ Այս մասին ասվում է դիտորդական առաքելության՝ X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Կողմերը քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը»,- նշվում է զեկույցում։