Պուտինը միջուկային զսպման ուժերի վարժանք է անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն միջուկային զսպման ուժերի վարժանք է անցկացրել։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Վարժանքի շրջանակներում Կամչատկայի փորձադաշտում Պլեսեցկի տիեզերակայանից իրականացվել է «Յարս» միջմայրցամաքային հրթիռի արձակումը, իսկ Բարենցի ծովից «Տուլա» ատոմային սուզանավից արձակվել է «Սինևա» հրթիռը։
Բացի այդ, վարժանքների շրջանակում Tu-95MS հեռահար ինքնաթիռները օդային տեղակայման հրթիռներ են արձակել։
Ինչպես հետևում է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Պուտինին ուղղված զեկույցից, զորավարժությունների ժամանակ մշակվել է նաև «ի պատասխան թշնամու միջուկային հարվածի, ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնելը»։