Վրաերթի ենթարկված 63-ամյա տղամարդը դեպքից 4 օր անց հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 19-ին, ժամը 19.10-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 63-ամյա Հրաչիկ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն: