Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Լիլյա Խաչատուրովայի կյանքում ամեն ինչ լավ է. զրուցել և ամեն ինչ պարզել է BlogNews-ը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ասում են՝ ցանկացած մարդու մոտ էլ լինում է աստեղային այն պահը, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարող է բեկումնային դառնալ ողջ կյանքիդ համար: Կարևորը  ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվելն է: Որքանո՞վ է տեղին այս սկզբունքը վերագրել Լիլյայի կյանքին, դժվար է ասել, սակայն այն, որ նա մի առավոտ արթնացավ որպես ամբողջ հանրապետությունում հայտնի մարդ, փաստ է: Մի քանի տարի առաջ կանանց գաղութում ապրիլի յոթին արված նկարահանումը Լիլյային համացանցի հերոս դարձրեց, ու եթե մինչ այդ նրան միայն նեղ շրջանակներում էին ճանաչում մականունով, ապա այդ պահից ծանոթ ու անծանոթ բոլոր մարդիկ նրան ճանաչեցին որպես «Կարիճ Լիլո»:

Գաղութից դուրս գալուց հետո ևս մի քանի սկադալային հարցազրույցներ, սերիալում խաղացած դեր ու վերջ, Լիլյայի մասին այլևս չխոսվեց, քանի որ նա կատեգորիկ հրաժարվում էր աֆիշացնել իր կյանքի պատմությունն ու խոսել այն մասին, ինչի մասին ուզում է կարդալ ընթերցողը: Ինչո՞ւ այսպես. դե որովհետև ազատազրկման մեջ տարիներ անցկացրած երիտասարդ կինը գեղեցիկ մի օր որոշել էր փակել իր անցյալի բոլոր մութ էջերն ու նոր կյանք սկսել՝ առանց անցյալի սխալների ու «պիտակների»:

Ինչո՞վ է հիմա զբաղվում Լիլյան, ինչ փոփոխություններ կան նրա կյանքում, որքանո՞վ  է նա երջանիկ այսօր, պարզել է BlօgNews-ը:

 

«Իմ կյանքում ներկա պահին ամեն ինչ շատ լավ է: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում թե՛ որպես կին, թե՛ որպես մարդ, ով կարողանում է առաջ նայել, առաջ շարժվել ու երբեք չմնալ կախված անցյալից»: Այն հարցին, թե ինչու հիմա Լիլյային չենք տեսնում սերիալներում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Որբերում» և «Աբելի քույրը» սերիալում ես նույն տիպի կերպարներ եմ մարմնավորել: Ու երկու դեպքում էլ ոչ թե դերն է ինձ համար գրվել, այլ կերպարի հետքերով են ինձ դեր առաջարկել: Կարծում եմ՝ հիմա որ դեր չունեմ, նրանից է, որ չկան այդպիսի կերպարներ: Բայց որ անկեղծ ասեմ, չէի էլ ցանկանա նորից ներկայանալ այդ կերպարներում: Սիրով կխաղայի այլ կերպարներ, որ և՛ ինձ հետաքրքիր լիներ, և՛ հեռուստադիտողին նորովի ներկայանայի»: 

Ամեն դեպքում, Լիլյան դերասանական գործին վերաբերվում է ոչ թե որպես իր համար լուրջ մասնագիտություն, այլ հոբբի. «Ես շատ եմ սիրում այդ աշխատանքը, սակայն այդ գործով երբեք չեմ վաստակել այնքան, որ դեր տանելը  համարեմ ինձ համար ապրելու միջոց վաստակելու հնարավորություն: Այո՛, կինոն ինձ համար հրաշալի մի աշխարհ է, որտեղ ես ինձ շատ լավ եմ զգում, բայց ավելին, քան հոբբի, չեմ կարող համարել»: 

Իսկ ահա կյանքում սեփական վաստակով ոտքերի վրա ամուր կանգնելու համար Լիլյան գաղութից դուրս գալուց հետո մի քանի շատ կարևոր քայլ արդեն արել է: Հաշվապահական դասընթացների է հաճախել ու հիմա բիզնես է հիմնում, որն իր կյանքի մեծագույն նպատակներից մեկն է համարում.

 

«Ես չեմ սիրում խոսել բաներից, որոնք դեռ պլանային փուլում են: Բիզնեսիս հետ կապված, կարող եմ ասել, որ գործի ահռելի մասն արված է, սակայն մի փոքր ուշ կխոսեմ այդ մասին. հիմա դրա մասին խոսելը ճիշտ չեմ համարում, քանի որ դեռ անելու շատ բան կա: Չմտածեք, թե չար աչքից եմ վախենում, դրա համար էլ թաքուն եմ պահում, չկա նման բան, ես սնահավատ մարդ չեմ, ուղղակի իրոք սիրում եմ խոսել մի բանից միայն այն ժամանակ, երբ արդեն արդյունք կա: Իսկ իմ բիզնեսի արդյունքին դեռ մի փոքր սպասել է պետք: Ամեն դեպքում մի փոքր կբացահայտեմ ու կասեմ, որ բիզնեսս արտադրության հետ կապ ունի: Այսինքն՝ արտադրանք ենք ներկայացնելու սպառողին: Բայց էլի եմ կրկնում՝ սիրով կխոսեմ այդ մասին մի փոքր ուշ»:

Լիլյայի հետ խոսեցինք նաև անձնական կյանքի մասին. «Ես հիմա իսկապես երջանիկ եմ ինձ համարում: Այնպիսի փուլ է իմ կյանքում, որ վստահ կարող եմ ասել՝ ամեն ինչ լավ է: Գիտե՞ք, կինը երջանիկ է, երբ սիրված ու գնահատված է ու նաև սիրում է: Իմ կյանքում այդ ամենը կա, և դա ինձ ուժ է հաղորդում, ես ավելի ինքնավստահ ու համարձակ եմ դառնում այդ ամենից ու վախեր չունեմ ինչ-որ նոր բան նախաձեռնելու համար: Ես գիտեմ մի բան՝ միշտ պետք է փորձել: Կստացվի, թե չէ, դա արդեն այլ կողմն է, սակայն փորձել, ձգտել միշտ էլ պետք է: Ուզում եմ, որ բոլորը դա հասկանան ու հատկապես մեր հայ կանայք: Երբեք ուշ չէ ամեն ինչ նորից սկսելու համար, երբեք պետք չէ նայել անցյալիդ սխալներին ու վախենալ, որ նորից մի բան այնպես չի ստացվի, նորից կսխալվես: Համարձակ եղեք, միշտ հիշեք, որ ձեր կյանքը ուրիշը չի ապրել, ու հետևաբար, ուրիշ ոչ ոք, բացի ձեզանից, չգիտի՝ իրականում ինչ է ձեզ պետք»:

Մեր խոսակցության վերջում կանանց միամսյակի շրջանակներում Լիլյան ցանկացավ նաև շնորհավորել բոլոր հայուհիներին. «Շատ անձնազոհությունների են գնում մեր կանայք հանուն իրենց ընտանիքների, երեխաների, ու գիտե՞ք, դա շատ լավ է: Ես շատ եմ հարգում մեր հայուհիների հեզ կերպարը: Աշխարհում առավել լավ կին, քան հայուհին է, չես տեսնի: Բայց ուզում եմ, որ մեր հայ տղամարդիկ էլ արժանի ձևով գնահատեն հայ կանանց այս տեսակը, այլ ոչ թե առիթից օգտվեն ու չարաշահեն, քանի որ գիտեն՝ ամեն ինչ կների, ամեն ինչ կտանի: Անկեղծ սրտով շնորհավորում եմ բոլոր հայ կանանց, աղջիկներին, մայրերին ու ցանկանում եմ, որ ամեն մի հայուհի հոգու ներսում իրեն երջանիկ ու կայացած զգա»:

Նյութը՝ BlogNews.am

Լավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվիԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված