Իսրայելի հարավ կատարած այցի ժամանակ Նեթանյահուի ուղղությամբ սուլել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ռազմական կաբինետի անդամներն այսօր ավելի վաղ շրջագայել են Իսրայելի հարավ՝ Գազայի հատվածում ակնկալվող ցամաքային հարձակման ռազմական նախապատրաստական աշխատանքների վերանայման նպատակով, հաղորդում է Times of Israel-ը:
Տեղեկանալով Բերշեբայի հարավային հրամանատարություն Նեթանյահուի ժամանման մասին՝ մի քանի իսրայելցիներ սուլել են վարչապետի ուղղությամբ, բողոքել նրա դեմ և կոչ արել հրաժարական տալ:
«Սրանք ձեր կոռումպացված ռեժիմի վերջին օրերն են», - բղավել է մի տղամարդ:
Անվտանգության բարձրագույն մարմինը բաղկացած է Նեթանյահուից, պաշտպանության նախարար Յոավ Գալանտից և նախարար Բենի Գանցից։