Առեղծվածային դեպք՝ Շիրակում․ հայտնաբերվել են մարդկային կմախքների մասեր, գանգեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտանբերել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ: Գրել է Shaymshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:
Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները: Այս պահին Շիրակի մարզի դատախազի հանձարարականով քննարկվում է, թե որ կառույցն է քննություն կատարելու: