Ինքնասպանության փորձ է կանխվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 20-ին, ժամը 21։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել և հրաժարվում է բացել բնակարանի դուռը: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների, հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ս. Հ.-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Դավթաշենի բաժանմունք։