Թուրքիան թույլ չի տա, որ ոչ սևծովյան երկրների ռազմանավերը մտնեն Սև ծով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան մտադիր է ճշտորեն հետևել Մոնտրեի կոնվենցիային:
Նման հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Միջազգային այս պայմանագրի կետերից մեկը հնարավորություն է տալիս թույլ չտալ ռազմանավերի մուտքը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներ։
Այսպիսով, Թուրքիան հայտարարել է, որ թույլ չի տա ոչ սևծովյան երկրների ռազմանավերին մտնել Սև ծով։