Դավթաշենի կամուրջ-Կոմիտաս երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված 1 երթևեկելի գոտո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴավթաշենի կամուրջ-Կոմիտասի պողոտա երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը;
«Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու է Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտով:
Շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չեն նախատեսվում»: