Մարդատար գազելը վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխայի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 41-ամյա Պավլիկ Ա.-ն իր վարած «ԳԱԶ 322132» մակնիշի մարդատար գազելով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ՝ 12-ամյա Մանե Հ.-ին: Գրել է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Վարդորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վրաերթի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Երեխան էլ փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: