Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հարավում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հայտնել են տեղական լրավամիջոցները։
Երկրաշարժն արձանագրվել է հոկտեմբերի 19-ին, ժամը 22։43-ին։ Հնարավոր տուժածների և վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։
Էպիկենտրոնը նշված է Շիրազ քաղաքից 46 կմ դեպի արևմուտք, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։