Հրդեհ է բռնկվել քաղաքապետարանին պատկանող աղբարկղերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան փողոցի 32/20 հասցեի հարևանությամբ աղբարկղեր են այրվում: Գրել է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ նույն վաշտի պարեկներն են իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջից դուրս են բերել կրակմարիչները և կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: