Վախվորած, մտահոգ, պարտված ապրելը հայինը չէ, հայը մշտապես հաղթանակած է․ Արտակ Թովմասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Թովմասյան» միջազգային հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Չեմ ցանկանում պատմական ակնարկ կատարել կամ չարչրկված բառերով նկարագրել, թե ինչ վիճակում է այսօր մեր պետությունը, մեր ժողովուրդը, թե ինչու կիսվեցինք ու տրոհվեցինք, ինչու մեր սահմանները փոքրացան և ինչպես այսքան նվաղած դարձանք:
Կուզեմ, սակայն, որ զարգանանք և հզորանանք:
Ի՞նչ է պետք մեզ դրա համար. այս հարցն է, որ մտատանջում է հայությանը, ովքեր ինձ պես երազում են ուժեղ, ամուր սահմաններով ու զարգացած հայրենիք ունենալ:
Հայրենիքը միայն կեցավայր չէ, հայրենիքը ՎԵՀՈՒԹՅՈՒՆ է: Ունես ուժեղ հայրենիք` ուրեմն ուժեղ մարդ ես աշխարհի բոլոր կետերում: Վախվորած, մտահոգ, պարտված ապրելը հայինը չէ, հայը մշտապես հաղթանակած է: Մենք փորձ ունենք հաղթանակած դիրքերում լինելու, իսկ դրան հասել էինք միաբանությամբ: Ի՞նչն է մեզ այսօր խանգարում լինել միասնական, ձևավորել ազգային գաղափարախոսություն և առաջնորդվել դրանով:
Թերևս միայն ԿԱՄՔԸ, իսկ ԿԱՄՔ կա՛»: