Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է անում դրական արձագանքել Հայաստանի խնդրանքին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիդերլանդների խորհրդարանը երկու առաջարկ է ընդունել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։
Խորհրդարանը խնդրել է երկրի կառավարությանը հորդորել ԵՄ մյուս երկրներին դրական պատասխան տալ հնարավոր ռազմական աջակցության մասին Հայաստանի խնդրանքին։
Բացի այդ, հաշվի առնելով ՄԱԿ-ի էթնիկ զտումների սահմանումը, խորհրդարանը խնդրում է կառավարությանը որոշել, թե արդյոք Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանումը մտնում է էթնիկ զտումների սահմանման մեջ: