Լևոն Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել
ԻՐԱՎՈՒՆՔԼևոն Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
«Դատախազը ասել է, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց նա պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված»,- գրել է նա:
Փաստաբանը NEWS.am-ին հայտնեց, որ նիստը դեռ շարունակվում է, դատարանը որոշում չի հրապարակել: