ԱՄՆ-ը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա և բռնությունը խաղաղ բնակիչների նկատմամբ՝ հայտարարելով, որ այն չի պարունակում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի մասինձևակերպումներ, գրում է The Hill-ը։
«Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ն, 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի միակ անդամն էր, որը դեմ է քվեարկել բանաձևին, 12 երկիր կողմ է քվեարկել, ևս երկու երկիր ձեռնպահ է մնացել:
Առաջարկվող բանաձևը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա և բռնությունը խաղաղ բնակչության նկատմամբ և կոչ է անում «մարդասիրական դադար» անել, որպեսզի օգնությունը հասնի Գազայի հատվածում բնակվող խաղաղ բնակիչներին: