Երևանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Տիգրան Հ-.ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 20/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 17–ամյա Բորիս Ա.-ին: Գրել է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: