Եկատերինբուրգում հրդեհվել է 15000 հանդիսատեսի համար կառուցվող «УГМК-Арена»-ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵկատերինբուրգում կենտրոնում կառուցվող «УГМК-Арена»-ի շենքում մեկուսիչ նյութ է բռնկվել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբը։
«Այսօր ժամը 12.28-ին հրդեհ է բռնկվել Եկատերինբուրգ, Ստեփան Ռազին փողոց, կառուցվող սպորտային օբյեկտի հասցեում, հրշեջ-փրկարարների ժամանելուն պես պարզվել է, որ այրվում է մեկուսիչ նյութ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղում աշխատում է 35 մարդ և 13 տեխնիկա։ Այս պահին հրշեջ-փրկարարները հրդեհը տեղայնացրել են 100 քմ տարածքում։