ՀՀ եւ Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, հայ-իրանական երկկողմ օրակարգը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով եւ ձեւաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաեւ հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակի շուրջ: