Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախի ընդդիմադիր և իշխող խմբակցությունները ԱՀ նախագահի հրամանագիրը չեղարկելու հարցով խորհրդակցություններ չեն ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ընդդիմադիր և իշխող խմբակցությունները խորհրդակցություններ չեն անցկացրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հրամանագիրը չեղարկելու հարցով։

NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ հրամանագրի չեղարկման շուրջ պետք է բավականին լուրջ մասնագիտական քննարկումներ տեղի ունենան, պետք է տրվեն ճիշտ իրավական գնահատականներ․

«Գուցե կան այլ բազմաթիվ կառույցներ, որոնք օրեր շարունակ զբաղվո՞ւմ են այդ հարցով, սակայն հասկանալի պատճառներով չե՞ն բարձրաձայնում»,- նշեց պատգամավորը։

Նա շեշտեց, որ հրամանագիրը չեղարկելու բազմաթիվ հնարավորությունները կան․ «Օրինակ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում էին մինչև 2023 թվականի մարտի 1-ը ՏԻՄ ընտրություննոր անցկացնել, կարճ ժամանակ անց այդ նույն հրամանագիրն մեկ այլ հրամանագրով չեղարկվեց և Արցախում տեղի ունեցան ընտրություններ։ Իրավական գիտակցություն ունեցող անձինք հասկանում են այդ թղթի շուրջ իրականությունն ինչպիսին է։ Ինձ համար Արցախի հարցը փակված չէ, պայքարը կա ու շարունակվելու է։ Հիմա պետք է զուսպ լինել հաշվի առնելով այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն այժմ գերեվարված է։ Յուրաքանչյուր քայլերով պետք է չափել՝ իրենց վնասո՞ւմ, թե՞ օգուտ ենք տալիս»։

Անդրադառնալով ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա, և դա իրականացնող լեգիտիմ մարմինը Արցախի  ԱԺ-ն է, Մետաքսե Հակոբյանն ասաց․

«Մտքի փայլատակումները գուցե իր համար են նորություն, մնացած մասով առ այսօր մենք որև առաջարկ չենք ստացել, Սամվել Բաբայանի հայտարարության մասին էլ մամուլից ենք լսել։ Նա լիազորված չէ բոլորի անունիս հայտարարություններ անելու։ Հետևաբար ինչ ուզում է թող հայտարարի իր անունից։ Եթե նման բան կազմակերպվեր, մենք տեղյակ կլինեինք։ Նա իրատեսական բան չի ասում, բացի նմանատիպ հայտարարություններ անելուց։ Արցախի ընդդիմությունը շատ լավ է հասկանում այդ հրամանագիրը, որը նույնիսկ փաստաթուղթ էլ չի, որ այդքան լրջացնել։ Վստահ եմ, որ այդ փաստաթղթով չի կարող որևէ բան տեղի ունենալ, և դրանից քաղաքակա դիվիդենտներ կարողանան հավաքել ու զուգահեռ դրան ընդդիմությանը մեղադրել»։

«Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արամ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի հրամանագիրը չեղարկելու հարցով առայժմ որևէ խորհրդակցություն չի կայացվել․

«Այժմ Սամվել Բաբայանի խմբակցության ներկայացուցիչ Բաղունցը ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է, և կարող է նման քննարկումներ անցկացնել։ Այսինքն՝ ոչ պաշտոնական տեսակետներ փոխանցվել են, բայց դեռևս պաշտոնական քննարկում չի եղել, գուցե լինի առաջիկայում։ Կարծում եմ՝ ինքնանպատակ պետք չէ դիտարկել նման հայտարարությունները, այլ պետք է ամբողջական ռազմավարություն ունենալ, այսինքն՝ դրան հաջորդող քայլերը պետք է հասկանալ, հասկանալ՝ արդյո՞ք դա իրատեսական է, պետք է հստակ ծրագիր լինի։ Եթե լինի ճանապարհ, ապա կարելի է տակտիկական քայլեր կազմել և առաջ շարժվել։ Պետք է լինի ամբողջական փաթեթ»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու է գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները եւ Արցախի Հանրապետությունը դադարելու է գոյություն ունենալ։

Որոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու«Հայաստանը սպառնաց Ռուսաստանին, բայց հայտնվեց իր սեփական թակարդում. Փաշինյանը անկյունում է հայտնվել»«Ինտեր Մայամի»-ն հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ին. Մեսսին հեղինակեց կարիերայի 937-րդ գոլըՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 19:00-նԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է եղելՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են шկանների վրա. ԻՀՊԿԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով. պատմության այս օրը (Նոյեմբերի 2)Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան ԱբրահամյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումներըՖլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կnրծանվել. կան զnհեր«Յուվենտուս»-ը տարեդարձը նշել է «Նապոլի»-ի նկատմամբ հաղթանակովՌուսաստանի զինվшծ ուժերը nչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզումԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղելՄոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելունԶելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներինՌուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետԻրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ ԹրամփԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններՊեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանըԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանումՍպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ ԼոռիումՈւկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհերԻրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումըԹրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՎլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ ՈւշակովՌուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբԵրեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ ԲրազիլիայիցԻսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին»Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքըՆոյեմբերի առաջիկա օրերի եղանակըՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանՄшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել էՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ ՖիդանԻտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըԹրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարՌուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցելԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան ՈսկանյանԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»
Ամենադիտված