Մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու համար․ Անդրեասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրում է․
«Երեկ երեկոյան գործարկեցինք ԼՂ ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։ Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։
Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու համար և ընտրել է իրեն հարմար աշխատավայրը»։