Ասկերանի շրջանում փակվել է ևս մեկ ժամանակավոր դիտակետ․ ՌԴ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի հետ պահպանվում է շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
«Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի զինաթափման և լուծարման կապակցությամբ Ասկերանի շրջանում 24 ժամվա ընթացքում փակվել է խաղաղապահ զորակազմի մեկ ժամանակավոր դիտակետ։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ութ հենակետ և ռուս խաղաղապահների 16 ժամանակավոր դիտակետ։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ։