Հայկական Կարմիր խաչը ստացել է ավելի քան 80 հազար դիմում Արցախի տեղահանվածներից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայկական Կարմիր խաչի ընկերությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման համար 80 205 դիմում է ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը։
«Դա և՛ թեժ գծով ստացված, և՛ համայնքներից ստացված դիմումների թիվն է»,–ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իրենք սեպտեմբերի 24–ից սկսած ներգրավված են արագ արձագանքման աշխատանքներում։ Նախ Կոռնիձորում և Վայքում բացված հումանիտար կայաններում իրականացրել են հաշվառում, նախնական կարիքի գնահատում, որից անմիջապես հետո սկսվել է մարդասիրական աջակցության տրամադրումը սննդի, հիգենիկ պարագաների փաթեթների, անկողնային պարագաների, կենցաղային իրերի տեսքով։