Արզումանյան 10 և 17 շենքերի տեղում կկառուցվեն նոր շենքեր. Առաջիկյում բնակիչների հետ կկնքվեն պայմանագրեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ և 17-րդ շենքերի բնակիչների խնդիրն աբողջությամբ կլուծվի: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նշվել է, որ համայնք - կառուցապատող - բնակիչ գործակցությամբ տեղում կկառուցվեն նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով: Զեկուցվել է, որ առաջիկայում բնակիչների հետ կկնքվեն պայմանագրեր: