Օլաֆ Շոլցը պատրաստվում է մեկնել Իսրայել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեքշաբթի կայցելի Իսրայել, տեղեկացրել է NTV հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով կառավարությունում ունեցած աղբյուրներին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Իսրայելում էր անցած շաբաթ, որտեղ Բեռլինի աջակցությունն է հայտնել իսրայելցիներին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման առնչությամբ։
Այնուհետեւ Բերբոքը մեկնել է Եգիպտոս, քանի որ արեւմտյան երկրները փորձում են կանխել էսկալցիան տարածաշրջանում։
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի գրոհին պատասխանել է ավիահարվածներով, որոնց հետեւանքով զոհվել են Գազայի հազարավոր խաղաղ բնակիչներ, եւ կոչ է արել զանգվածաբար հեռանալ Գազայի հյուսիսային հատվածից՝ նախատեսված ցամաքային հարձակումից առաջ։