Ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են․ Ավինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Երևանի հիմնադրման 2805-ամյակը։
«Սիրելի երևանցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։
Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։
Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։
Ե՛վ որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։
Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»,- գրել է նա։