Մենք կապվել ենք Փաշինյանի հետ, քննարկել ենք սպասվող ԱՊՀ գագաթաժողովը. Պուտին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է РИА Новости-ին։
«Մենք զանգահարեցինք Փաշինյանին և քննարկեցինք ԱՊՀ սպասվող գագաթնաժողովը»,- ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ Հայաստանը չի հեռանում ԱՊՀ-ից։
«Վարչապետ Փաշինյանն ինձ զանգել է, հեռախոսով խոսել ենք։ Խոսվել է նաեւ առաջիկա, այսինքն՝ այսօրվա գագաթնաժողովի մասին (ԱՊՀ – խմբ.)։ Այնտեղ կան հանգամանքներ, որոնք, կարծում եմ, միանգամայն հասկանալի են։ Այս մասին հիմա չեմ խոսի, ավելի լավ է հարցնել Հայաստանի վարչապետին։ Բայց որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»,- ասել է Պուտինը՝ Ղրղզստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում։