Ռուսաստանը Հայաստան է հասցրել 6 տոննա մարդասիրական բեռ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Ռուսաստանը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։ Ընդհանուր շուրջ 6 տոննա քաշով բեռը տեղափոխող ինքնաթիռն արդեն ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։
Արցախցիներին կհատկացնեն սնունդ և հիգիենայի պարագաներ, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ձեթ, բրինձ, մակարոնեղեն, թեյ, պահածոյացված միս, թխվածքաբլիթներ, մանկական կեր, արագ պատրաստման չոր սնունդ ինչպես նաև թաց և չոր անձեռոցիկ, օճառ, զուգարանի թուղթ, սպասք լվանալու հեղուկ, լվացքի փոշի և այլն։
«Ռոսսոտրուդնիչեստվոն» բեռները տեղափեխելու է այն քաղաքներ, որտեղ այժմ աշխատում են փախստականների օգնության կենտրոնները: Դրանցից են Մեծամորը, Ջերմուկը, Ծաղկաձորը, Գավառը, Սևանը և Մասիսը: