Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել․ Պուտին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել ցանկացած ձևաչափով։ Այս մասին այսօր ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ դա կնպաստի խաղաղության պայմանագրի կնքմանը։
«Նախ պետք է հանդիպեն արտգործնախարարներն ու փորձագետները»,- ասել է ՌԴ նախագահը Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում։