Անհետ կորած համարվող տղայի դին հայտնաբերվել է լճակում․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի Արհեստական լճում դի է նկատվել: Գրել է Shamshyan.com-ը։
Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել դին: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը երեկվանից որոնվում էր Ոստիկանության Տարոնի բաժնի կողմից՝ որպես անհայտ կորած: Նրա անհետ կորելու մասին ոստիկանություն էր դիմել հայրը:
Մահացածը 25-ամյա Գարիկ Խ.-ն էր: