«Ժամանակ». Սերժ Սարգսյանը հանդիպել է Ծառուկյանին եւ ասել, որ անձամբ կպատժի Արման Սահակյանին
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 16-ին ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանին (Չերիի Վահան) ծեծի ենթարկելուց հետո ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ պատժելու է մեղավորներին, ով էլ լինի՝ պատասխան է տալու:
Մեզ հասած տեղեկություններով՝ դեպքի հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ ձեռնպահ մնան հաշվեհարդար տեսնելու մտքից, քանի որ ինքն անձամբ պատրաստվում է ընտրություններից հետո պատժել Արման Սահակյանին:
Կիրակի Սերժ Սարգսյանը Գյումրիում զգուշացրել է՝ առավելագույն զգուշավորություն հանդես բերել եւ ձեռնպահ մնալ հնարավոր բախումներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում