ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց երեք ամսով
ԻՐԱՎՈՒՆՔՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս երեք ամսով։ Քիչ առաջ նման որոշում կայացվեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում:
Նշենք, որ Արմեն Աշոտյանի փաստաբաննրը միջնորդություն էին ներկայացրել փոխել խափանման միջոց կալանքը:
«Մեղադրյալ Արմեն Գևորգի Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի հունվարի 15-ը»,- դատարանում հայտարարեց դատավոր Վահե Դոլմազյանը։