Պուտին-Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանում կկազմակերպվեր, եթե Փաշինյանը գար ԱՊՀ գագաթնաժողովին. Ուշակով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանում կկազմակերպվեր, եթե Փաշինյանը գար ԱՊՀ գագաթնաժողովին, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այստեղ մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ կապ հաստատել, քանի որ նա ներկա է լինելու, եթե Փաշինյանը գար, ես 100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ իհարկե նրա հետ հանդիպում կկազմակերպվեր»,- լրագրողներին ասել է նա։
Հոկտեմբերի 13-ին Ղրղզստանում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը ներկա չի լինի: