Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախ՝ տեղահանված պետություն. Ո՞ւմ են պետք արցախահայերը. Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը  ՔԿՀ-ից հոդված  է ներկայացրել Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված:

«PostNikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 9-րդ)

Արցախի Հանրապետության ներկայիս փլուզումը և դրան հետևած հայրենազրկումն առաջացրեց մի իրավիճակ, երբ 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից՝ ենթարկվելով էթնիկ զտման:

 

Արցախահայության ներկայիս հիմնախնդիրը, սակայն, չի չեզոքացնում նրանց՝ քաղաքական գործոն և ներուժ ունեցող հանրույթ լինելու հանգամանքը: Սուր կենցաղային, սոցիալական, աշխատանքային, հոգեբանական խնդիրները, որոնց լուծմանն ուղղված իշխանական ջանքերը նվազ արդյունավետ են և հաճախ՝ ձևական, իսկ համահայկական մոբիլիզացիան՝ ոչ ամբողջական և հատվածական, չպիտի մոռացության մատնեն հանապազօրյա հարցերից անդին գտնվող հարցադրումները:

Հայկական Արցախի էջը շրջված համարելն անթույլատրելի է, ուստի հույժ կարևոր է դառնում այդ էջի առաջնային տերերի՝ արցախահայության պահպանումը՝ որպես հավաքական, կազմակերպված, պահանջատեր, ամբողջ հայության աջակցությունը վայելող գործոն, որը պետք է պահել, պահպանել, կազմակերպել, խնամել և ներառել հայկական հարցի հետագա առաջխաղացման գործում:

Մինչև Արցախի հայաթափումը ենթադրվում էր, որ Ադրբեջանը կուզենար ձևի համար մի քանի հազար հայ պահել Արցախում՝ աշխարհին «տոլերանտ» և «մուլտիէթնիկ» Ադրբեջանի միֆը վաճառելու համար: Սակայն ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրության անատամ, իմպոտենտ, ցինիկ արձագանքն օրակարգից հանում է այս ալիևյան շոուի անհրաժեշտությունը (ՄԱԿ-ի տխրահռչակ առաքելությունը վկա):

Ենթադրվում էր նաև, որ Արցախում արցախահայերի կարիքն ունի նաև Ռուսաստանը՝ ռեգիոնում սեփական ռազմական ներկայությունը հիմնավորելու համար: Սակայն Հայաստանի իշխանությունների հակառուսական ռազմավարությունը և Ադրբեջանի՝ անպատիժ մնացած սեպտեմբերյան ագրեսիան ստեղծեցին նոր իրավիճակ, որում Հարավային Կովկասում սեփական դիրքերը չկորցնելու համար Ռուսաստանը կարող է դիմել այլ, ոչ ստանդարտ լուծումների, որոնց իմ նախորդ հոդվածներում անդրադարձել եմ:

Ուստի ներկայումս Հայաստանում գտնվող արցախահայերի ապագան պետք է կազմակերպել ոչ միայն այս պահին առաջնային սոցիալ-կենցաղային, այլև հեռահար քաղաքական դիտանկյունից:

Ընդհանուր առմամբ հնարավոր է 3 սցենար.

  1. Արցախահայության ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ տարրալուծվելով և զրկվելով ինքնուրույն քաղաքական դիրքավորումից:
  2. Արցախահայության ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ առանց տարրալուծման, և պահպանելով սեփական քաղաքական հայտն Արցախի նկատմամբ:
  3. Հայաստանը՝ որպես միջանկյալ օղակ.արցախահայության մի մասը շունչ քաշելուց հետո կարող է վերաարտագաղթել այլ երկրներ:

Ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար նախընտրել են 1-ին և 3-րդ սցենարները: Իրենք սպանել են Արցախի Հանրապետությունը և վստահաբար շահագրգիռ են սպանել նաև արցախահայության քաղաքական կերպարը՝ թե՛ սեփական ներքաղաքական, թե՛ ռեգիոնալ շահերից ելնելով: Որքան քիչ մնան Հայաստանում Փաշինյանի կողմից Արցախի սպանության կենդանի վկաները, այնքան հանգիստ կլինի նա, այնքան քիչ սոցիալական, քաղաքական, հոգեբանական խնդիրներ կառաջանան նրա կառավարության համար:

Ռուսական և արևմտյան մեդիաներում արդեն շրջանառվում են արցախահայությանն այդ երկրներում հյուրընկալելու գաղափարներ:

Իրենց շահերը պարզ են. բացի քաղաքականից, կան նաև դեմոգրաֆիական շարժառիթներ: Որքան էլ ցինիկ հնչի, բայց արցախահայերի պես բնակչություն ունենալու տարբերակն իրենց ձեռնտու է՝ աշխատասեր, գործունյա, սպիտակամաշկ, քրիստոնյա…

Հայկական շահերի տեսակետից սա անընդունելի է. մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բոլոր հիմնական սոցիալական խնդիրները լուծվեն հենց Հայաստանում և առաջնային կարգով: Հակառակ դեպքում մենք կզրկվենք նրանցից, իսկ Արցախը՝ կրկին հայկական դառնալու որևէ հեռանկարից:

Պետք է անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախի մեր քույրերն ու եղբայրները չկրկնեն Ադրբեջանից տեղահանված հայ փախստականների ճակատագիրը, չդառնան այլ երկրների ներուժը:

Եվս մեկ հանգամանք. խոսելով արցախահայերի մասին՝ պետք է օգտագործել ոչ թե 100 000 թիվը, այլ 150 000-ը, այսինքն՝ մարդկանց այն քանակը, որը հանդիսանում էր Արցախի Հանրապետության քաղաքացի մինչև 44-օրյա պատերազմը:

Արցախի, արցախահայության, ողջ հայության համար, իմ կարծիքով, լավագույն սցենարը թվարկածներիցս երկրորդն է: Սակայն ոչ թե «վտարանդի կառավարության» կամ «բռնագաղթած ժողովրդի», այլ «տեղահանված պետության» կոնցեպտով:

Թե ինչպես եմ պատկերացնում «տեղահանված պետության» սցենարի իրագործումը, կանդրադառնամ գալիք հոդվածում: Իսկ պատասխանելով այս հոդվածի վերնագրի հարցին՝ փաստենք՝արցախահայերը պետք են մեզ, Արցախին և իրենք իրենց:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

10.10.2023թ.

Հայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին
Ամենադիտված