Միջազգային հանրությունը դավաճանել է ԼՂ հայերին․ հայ համայնքի ներկայացուցիչը՝ Կատալոնիայի խորհրդարանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է
Կատալոնիայի խորհրդարանում կայացած հանրային լսումների ժամանակ Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը։
Լևոն Գրիգորյանը Կատալոնիայի խորհրդարանի արտաքին գործողությունների, Եվրոպական միության և համագործակցության հանձնաժողովի առջև ելույթ է ունեցել՝ որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ։
Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի գրեթե տասը ամիսների շրջափակումը, այնտեղ ապրող հայերի համար ստեղծված ծանր իրավիճակը, դրան հաջորդող էթնիկ զտումը՝ շեշտելով, որ «միջազգային հանրությունը դավաճանել է» Արցախի հայերին։
«Տարածաշրջանում իրական հումանիտար ճգնաժամ է ծավալվում և էթնիկ զտումներն «ինքնին վիրավորանք են մարդկային արժանապատվության դեմ»,- ասել է Գրիգորյանը։