Դմիտրի Միխայլիչենկոն ռուսական ազդեցությունից Հայաստանի հեռանալու մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐPolit.ru-ն գրում է, որ Քաղաքագետ Դմիտրի Միխայլիչենկոն մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը: «Ն. Փաշինյանը սկսում է Հայաստանի ռուսական ազդեցությունից դուրս գալու ընթացակարգը: Հաշվի առնելով, որ կա երերուն հույս առ այն, որ Արցախից հետո երկրի համար աշխարհաքաղաքական փակուղին կավարտվի, նա կփորձի օգտվել դրանից։ Սակայն ռուսական գործոնը Հայաստանի համար տարիներ շարունակ մնալու է անփոփոխ։ Ավելին, Փաշինյանը չունի իր համաքաղաքացիների մեծամասնության բացարձակ վստահությունը, իսկ դա շատ կարևոր է նրա մրցակցային քաղաքականության համար։ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված տեղեկատվական օրակարգը կարող է բավականին երկար տևել, օրինակ մի քանի տարի և նույնիսկ ավելին։ Ներկա պայմաններում Հայաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հիմնական շահառուներից մեկն է, այնտեղով անցնում են, և՛ ապրանքների, և՛ մարդկանց հոսքերը, բացի դա երկրում բազմաթիվ վերաբնակիչներ են գտնվում։ Հաշվի առնելով հայ հասարակության տրամադրությունները, պետք է նշել, որ ստեղծված իրավիճակը, ավելի շուտ, խոսում է ոչ թե «մայդանի» և քաղաքական ճգնաժամի օգտին, այլ ի օգուտ մշտական մղումների և հօգուտ հասարակական կարծիքի այնպիսի դանդաղ ձևավորման, որը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից: Իսկ ներկայումս թվում է, թե ոչ-ոք պատրաստ չէ կտրուկ քայլերի»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը