«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալը ոտքերը գամել է գետնին
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մանուկյանը, որը դատապարտվել է խարդախության համար, ինքնավնասում է արել` ոտքերը գամելով գետնին: NEWS.am-ի հետ զրույցում ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դատապարտյալն ինքնավնասում է կատարել, որովհետեւ կարծել է, թե իրեն պատրաստվում են տեղափոխել այլ ՔԿՀ՝ նշելով, որ բացատրությունից հետո դատապարտյալի ինքնավնասում արագ վերացվել է:
Ալեն Մանուկյանն ազատազրկման է դատապարտվել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության եւ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու մեղադրանքով: