50 տարի առաջ այս օրը Արարատն առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը
ՍՊՈՐՏ50 տարի առաջ այս օրը գրվեց հայկական ֆուտբոլի ամենափառավոր էջերից մեկը՝ «Արարատն» առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը:
Մոսկվա. Լենինի անվ. կենտրոնական մարզադաշտ. 10 հոկտեմբերի. 60 000 հանդիսատես: Եզրափակիչ։
«Արարատ» - «Դինամո» Կիև 2:1 (0:1) (լ․ժ․)
Գոլեր՝ 0:1 Կոլոտով (61՝ 11-մետրանոց), 1:1 Լևոն Իշտոյան (89), 2:1 Լևոն Իշտոյան (103):
«Արարատ»՝ Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գևորգյան, Սարգսյան, Ալեքսանդր Կովալենկո, Նորայր Մեսրոպյան, Արկադի Անդրեասյան, Սերգեյ Բոնդարենկո (Սերգեյ Պողոսյան, 73), Լևոն Իշտոյան, Էդուարդ Մարկարով (Նիկոլայ Ղազարյան, 73), Հովհաննես Զանազանյան, Նազար Պետրոսյան:
«Դինամո» Կիև՝ Սամոխին, Դամին, Մատվիենկո, Ֆոմենկո, Ռեշկո, Տրոշկին, Մունտյան, Բուրյակ (Զուև, 87), Կոլոտով, Վերեմեև, Բլոխին (Կոնդրատով, 88):