Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը միաձայն վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդի պաշտոնում, հայտնում է Anadolu-ն։
Կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից առաջադրվելուց հետո Էրդողանը Անկարայում կայացած կուսակցության 4-րդ արտահերթ համագումարում 1399 ձայնով վերընտրվել է նախագահի պաշտոնում։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել կուսակցության բոլոր պատվիրակներին համագումարին մասնակցելու համար՝ հավելելով. «Մենք մեր համագումարն ավարտեցինք հաջողությամբ և ինչպես վայել էր մեր կուսակցությանը»։