Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արթուր Վանոյանն իսկական սպա էր ու չէր կարող ինչ-որ մեկի հորդորով կամ սպառնալիքի ներքո պոստ հանձնել. Ազատամարտիկ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Life.panorama.am-ը ներկայացնում է Ազատամարտիկ, պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ Հրանտ Պապիկյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը: Առաջին մասը՝ այստեղ:

-Պարոն Պապիկյան, «Սասնա ծռեր»  խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի անձնական որակների մասին բավականին դրական արտահայտվեցիք, Պավլիկ Մանուկյանի մասին ի՞նչ կասեք:

- Պավլիկ Մանուկյանը 2008թ.-ին Սերժ Սարգսյանի վստահված անձն էր, ինչպեսև ես, ուղղակի ես մեր թաղում բանական ձևով իմ ընկերներին բացատրել, հասկացրել եմ, որ երկրի կայուն ապագայի համար հարկավոր է ընտրել Սերժ Սարգսյանին, և չեմ խաբել նրանց: Իսկ Պավլիկ Մանուկյանը դա ուրիշ կերպ է արել. Ապարանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ցույցը մահակներով ցրել է: Բայց հիմա, նեղվել է, որ իրենց են ցրում:

Երեխաները, որոնք պատերազմի ժամանակ անգամ ծնված չեն եղել, ինձ հիմա ասում են՝ դու որ Պավլիկին ճանաչես…: Ընկեր ջան, ճանաչում եմ Պավլիկին: Ինձ համար թեկուզ 1 օրով ռազմաճակատ եկած բոլոր տղաներն իմ եղբայրներն  են, բայց հերոս բառն ինձ համար ուրիշ նշանակություն ունի:  Էդ բառն եկեք չարժեզրկենք, ափսոս է: Հիմա հերոսապատումներ են պատմում, թե, իբր, թուրքերը Պավլիկի գլխի համար հսկայական գումարներ են առաջարկել՝ սուտ է, նման բան չկա: Ասում են՝ իբր Շամիլ Բասաևը հայտարարել է, թե Ժիրայր Սեֆիլյանի նման երկու հոգի ունենար իր կողքին Ռուսաստանը կգրավեր: Ո՞ւմ համար են նախատեսված այս հեքիաթները:

-Սոցցանցում ձեր մեկնաբանություններից մեկում զինվորական կանոններով հիմնավորված քննադատել էիք  Պավլիկ Մանուկյանի այն  հայտարարությունը, թե իրենք հորդորել են գնդապետ Արթուր Վանոյանին զենքը վայր դնել, նա չի ենթարկվել, այնուհետ սպանել են նրան: Սրա մասին ավելի մանրամասն կպատմե՞ք:

-Պավլիկն ասել է, թե իրենք Արթուրին հորդորել են վայր դնել զենքը, բայց նա մինչև  վերջին փամփուշտը կրակել է:  Պավլիկը եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, մի կողմ դնենք տվյալ զորամասի ծառայակիցների կարծիքը նրա մասին:

 -Ինչպիսի՞ն է կարծիքը:

-Չէի ասի՝ դրական, բայց դա մի կողմ դնենք: Հարյուրավոր անգամներ ես էլ եմ  եղել գնդի պատասխանատու, գնդի պատասխանատուն հրամանատարի  բացակայության ժամանակ գնդի հրամանատարն է, իր ենթակայության  տակ ունենում է գնդի հերթապահ, վերակարգ և այլն: Դա նույն պոստն է,  Արթուրը եղել է այդ օրը պատասխանատուն:

Ասեմ ձեզ, եթե  սպայի զենքը կարողանան խլել կամ սպառնան, որ վայր  դնի, ապա սպան պատվազուրկ է լինում: Դա պատվի հարց է: Կան  դեպքեր, երբ մահը նախընտրելի է: Զինվորական կյանքը շատ չոր կյանք  է, մենք՝ զինվորականներս, ապրում են չոր կանոններով: Իսկ այդ  հորդորելու մասին պնդումը, մեղմ ասած, խեղկատակություն է: Իսկ եթե քեզ դիրք պահելիս գային հորդորեին, տալո՞ւ էիր դիրքդ: Դու {Պավլիկ Մանուկյանը} ասում ես՝ ես հերոս եմ, դիրքեր եմ գրավել, պահել:

Նրանք, որ գնում էին այդ գործողությանը գիտակցում էին, որ դիմացները կարող են լինեն իրենց պես տղերք, չնայած իրենք իրար նման չեն, բայց ենթադրենք այդպես է: Լուծումն ունեի՞ն գնալիս, թե՞ տեղում եղավ: Եթե տեղում եղավ, ապա իրենք գիտակից  մարդիկ չեն, իմպրովիզատոր են, գնացել են տեղում տեսնեն՝ կստացվի, թե՝ ոչ: Բայց ես վստահ եմ, որ նրանք հաշվարկել են նաև այս տարբերակը և գիտակցված են գնացել այդ քայլին: Նրանք իրենց պլանում ունեցել են սպանություն, նշանակում է, որ այս բոլոր նվնվոցները, թե չէինք ուզում… ծիծաղելի են: Հանցանք են գործել, պետք է իրենց պատիժը ստանան:

Ինձ մեկը գրում է, ասում է՝ միգուցե դու ազատամարտիկ ես, բայց «Սասնա ծռերի» անդամները հերոս են, տարբերությունը ջոկո՞ւմ ես: Ոչ, չեմ տաբերում, որովհետև օրենքի առաջ հավաքարարն ու հերոսը հավասար են, պետք է պատասխան տան: …Պավլիկենց դիմաց ճանապարհ անցած սպա էր կանգնած, ես  ճանաչել եմ Արթուրին:

-Ի՞նչ կպատմեք նրա մասին:

-Արթուր Վանոյանը հոյակապ տղա էր, իսկական սպա: Մտել է մարտի դաշտ որպես ազատամարտիկ, պատերազմի ավարտից հետո շարունակել է ծառայությունը ոստիկանության շարքերում: Այս երկրի ծառան է եղել: Ես ինձ հարց եմ  տվել՝ Արթուրի փոխարեն կհանձնեի՞ պոստս, թե՝ ոչ: Չէի հանձնի: Այսօր իմ տանն էլ էր սուգ լինելու, ինչպես Արթուրի տանն է: Եթե իրենք իրենց զինվորական, հերոս են ներկայացնում, թող բարի լինեն զինվորական օրենքներով ապրել: Էդ հուզիչ պատմությունները, թե հորդորեցինք պոստը հանձնի, չարեց սովորական քաղաքացիներին մոլորեցնելու համար է: Ո՞նց թե պոստդ հանձնիր, դու ո՞ւմ ես դա ասել: Պոստ հանձնելու հորդոր չի լինում, պոստը սրբություն է:

-Խոսենք հասարակության վերաբերմունքից. մարդկանց մի ստվար շերտ աջակցություն հայտնեց զինյալներին՝ արդարացնելով հանցանքը: Այս երևույթն ինչո՞վ կբացատրեք:

-Խնդիրը հասարակության բարոյական դաստիարակության մեջ է: Ղեկավարությունը պետք է զբաղվի այս խնդրով: Հայրենասիրական, ազգային դոկտորինա չունենք: Հասարակության հետ խոսել է պետք, պարզագույն բաների բացատրությունները լսելու կարիք ունի ժողովուրդը, որը չի արվում: Բարոյական դաշտում դատարկություն են թողել, հեռուստաէկրանից  անհասկանալի արժեքներ են քարոզում: Իշխանությունը, գործիչները պետք է զբաղվեն այս խնդրով: Հանրության հետ պետք է կապ ստեղծվի, հակառակ դեպքում դաշտը լցվում է  կեղծ քարոզիչներով: Անուններ չեմ ուզում տալ, բայց կերպարից երևում է, որ դժվար թե երեկոները բարձը խոնավացնում է ազգի դարդը լացելով, բայց գալիս այդպես է ներկայանում: Իսկ հոգսերի տակ կքած մարդը, երբ լսում է, որ որևէ մեկը կիսում է իր մտահոգությունները, հոգսերը սկսում է  սիրել ու հետևել նրան: Կան քաղաքական շարժումներ, որոնց գործելաոճը չի տարբերվում հոգեորսությունից:

Շարունակելի:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Ամենադիտված