ԼՂ-ից բռնի տեղահանվածները համալրել են ԱՆ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի և «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներն ընդունվել են աշխատանքի՝ Արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ում և Հայաստանի «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախարարությունից:
Աշխատատեղեր առկա են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ՝ գրեթե բոլոր մարզերում:
Թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությանը կից ներկայացված են նաև աշխատավարձերի չափերն ու այլ կարևոր տեղեկություններ:
Արդարադատության նախարարության և ենթակա մարմիններում առկա թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ՝ https://www.moj.am/article/3747: