Արցախում վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 4-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 9.55-ին, Արցախի Հանրապետությունում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 71-ամյա Ալբերտ Էմիրյանը, հոկտեմբերի 4-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: