Նախագահի շունը կծել է աշխատակիցներին. մեկ մարդ հոսպիտալացվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲայդենի հովիվ շունը վտարվել է Սպիտակ տնից. շունը կծել է աշխատակիցներին։
Կոմանդեր անունով երկամյա շունը պարբերաբար կծել է ոչ միայն ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցներին, այլեւ Սպիտակ տան աշխատակիցներին. գրում է CNN-ը։ Մի դեպքում նույնիսկ հոսպիտալացում է պահանջվել։
Բայդենի ընտանիքն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ, կենդանին այլևս Սպիտակ տանը չէ. ասել է ԱՄՆ նախագահի կնոջ՝ Ջիլ Բայդենի խոսնակը։