Ալիևը և Էրդողանը չեն մասնակցի Գրանադայում կայանալիք հանդիպմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը հրաժարվել Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից։ Որոշման պատճառները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «Ֆրանսիան և Գերմանիան առանձնահատուկ նախանձախնդրություն դրսևորումն է»։
Ադրբեջանցի գործընկերոջ քայլին է հետևել նաև Թուրքիայի նախագահը, ով ևս չի մասնակցի հանդիպմանը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ պատճառը Էրդողանի վատառողջ լինելն է։
Նշենք, որ Գրանդայում հոկտեմբերի 5-ին հանդիպում էր նախատեսված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։