Մեզ ոչ ոք չի դիմել․ Զախարովան՝ ԼՂ նախկին նախագահների և պաշտոնյաների կալանավորման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների և այլ պաշտոնյաների կալանավորումը։ Հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ բան անում է նրանց ազատ արձակելու համար, նա նշել է, որ հարցերը պետք է ուղղել ՀՀ ԱԳՆ-ին, քանի որ այդ մարդիկ Հայաստանի քաղաքացիներ են։
«Ձեր նշած քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են, մի քանիսը հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից, ոմանք ի սկզբանե են միայն ունեցել։ Մեզ ոչ ոք չի դիմել, բողոքարկումներ չեն եղել»,- ասել է Զախարովան։